Սեպտեմբերի 30-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի՝ CEENQA-ի առցանց հանդիպմանը։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում մեկնարկել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի նախնական գնահատման գործընթացը: Սեպտեմբերի 28-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի առաջին աշխատանքային հանդիպումը։
Սեպտեմբերի 24-ին ՈԱԱԿ-ը մասնակցել է «Որակի ապահովման առանցքային հանձնառության՝ բարելավմանը միտված իրականացման աջակցություն» (SIQA) ծրագրի շրջանակում գործող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում անդրսահմանային որակի ապահովման աշխատանքային խմբի (CBQA) չորրորդ առցանց հանդիպմանը։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկային։
Սեպտեմբերի 24-ին «Էրազմուս+» eCAMPUS ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առցանց աշխատաժողով՝ նվիրված թվային ուսուցման հարթակների և «խելացի» լսարանների զարգացման եվրոպական փորձի ուսումնասիրությանը և ՀՀ բուհերի համար համապատասխան չափորոշիչների ձևավորմանը։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...