«eCAMPUS․ Սոցիալական հեռավորությունը պահպանող և ներառական էլեկտրոնային համալսարանական կրթության խթանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում» Էրազմուս+ ծրագրի շրջանակում տեղի կունենա առցանց աշխատաժողով՝ նվիրված թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ներքին ապահովման մոտեցումներին։
Աշխատաժողովը տեղի կունենա մարտի 24-ին։
Աշխատաժողովը կազմակերպվում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից՝ ծրագրի համակարգող Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացված փորձը հիմք կստեղծի Հայաստանի բուհերում կիրառվող մոտեցումների բենչմարքինգի իրականացման համար և կնպաստի թվային կրթության ոլորտում արդյունավետ լուծումների փոխանակմանը։
Հանդիպման օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև։
|
ԺԱՄ |
ԹԵՄԱ |
ԲԱՆԱԽՈՍ |
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ |
|
14:30–14:40 |
Բացման խոսք և օրակարգի ներկայացում |
Ռուբեն Թոփչյան, ՈԱԱԿ տնօրեն |
10 րոպե |
|
14:40–15:00 |
Աշխատանքային փաթեթ 3-ի ձեռքբերումները․ թվային կրթության որակի ապահովման ոլորտում իրականացված հիմնական գործողությունների ներկայացում |
Վարդուհի Գյուլազյան,ՈԱԱԿ Ինստիտուցոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար |
20 րոպե |
|
15:00–15:20 |
Թվային կրթության որակի ապահովման լավագույն փորձը․ Շվեդիայի փորձի ներկայացում և քննարկում |
Վիկտոր Կորդաս |
20 րոպե |
|
15:20–15:40 |
Թվային կրթության որակի ապահովման լավագույն փորձը․ Իտալիայի փորձի ներկայացում և քննարկում |
Ջովաննի Ադորնի |
20 րոպե |
|
15:40–16:00 |
Թվային կրթության որակի ապահովման լավագույն փորձը․ Իսպանիայի փորձի ներկայացում և քննարկում |
Ռեյես Էռնանդես |
20 րոպե |
|
16:00–16:20 |
Թվային կրթության որակի ապահովման լավագույն փորձը․ Պորտուգալիայի փորձի ներկայացում և քննարկում |
Ռուի Մենդես |
20 րոպե |
|
16:20–16:35 |
Թվային կրթության որակի ներքին ապահովման չափանիշների և քաղաքականության ներկայացում |
Վարդուհի Գյուլազյան,ՈԱԱԿ Ինստիտուցոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար |
15 րոպե |
|
16:35–16:50 |
Քննարկում և եզրափակիչ դիտարկումներ |
Մասնակիցներ, Համակարգող՝ Ռուբեն Թոփչյան |
15 րոպե |
|
16:50–17:00 |
Ամփոփում և փակման խոսք |
Արմեն Բուդաղյան, ծրագրի համակարգող |
10 րոպե |