Նոյեմբերի 5-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Միացյալ Թագավորության Որակի ապահովման գործակալությունը (QAA) առցանց ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Նպատակն է խորացնել համագործակցությունը երկու գործակալությունների միջև՝ նպաստելով որակի մշակույթի տարածմանը և գիտելիքի ու փորձի փոխանակմանը երկու երկրների կրթական համակարգերում։
Նոյեմբերի 6-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացման հերթական աշխատաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 70 մասնագետներ Հայաստանի տարբեր բուհերից։
Նոյեմբերի 4-6-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացրել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում:
Հոկտեմբերի 24-25-ը Մալթայում անցկացվեց ENQA-ի Գլխավոր համաժողովը, որին որպես ENQA-ի անդամ մասնակցում էր նաև ՈԱԱԿ-ը:
Հոկտեմբերի 21-25-ը Իսպանիայի Գրանադայի համալսարանում Էրազմուս+ DeSIRe ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծրագրի մասնակիցների վերապատրաստում, ինչպես նաև ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումը։ Վերապատրաստմանը մասնակցում էին ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների պատասխանատու Ալինա Մելքոնյանը։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...