PICQA դրամաշնորհային ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 18-21 Երևանում են գերմանական, հոլանդական և ֆրանսիական՝ համապատասխանաբար ASIIN, QANU և CIEP կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթով Բրունո Կուրվալեն, Բիրգիթ Հանին և Մելիսա Ֆրեդերիկը կքննարկեն «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մշակած և կառավարության կողմից հաստատած մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգը, չափորոշիչներն ու չափանիշները, կդիտարկեն դրանց համարժեքությունը միջազգային չափանիշներին:
ՀԲ-ի Ֆինանսավորմամբ, հանրապետությունում իրականացվող հավատարմագրման փորձնական ծրագրի շրջանակներում, առաջիկայում նախատեսված են փորձագիտական այցեր 2 բուհեր՝ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ու Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում անցկացվեց կրթության որակի գնահատման փորձագետներին նվիրված առաջին սեմինարը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում կրթության որակի ապահովման առաջնահերթություններն ու նոր մոտեցումները, հստակեցնել փորձագետների դերը հավատարմագրման գործընթացում:
ՀԲ-ի դրամաշնորհով հանրապետության 14 բուհերում` 7 պետական և 7 ոչ պետական կիրականացվի հավատարմագրման փորձնական ծրագիր: Գործընթացը կանոնակարգում է ՈԱԱԿ-ը: Փորձնական ծրագիրը կիրականացվի Խ.Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ու Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում՝ տեղացի ու միջազգային փորձագետների կողմից:
ՈԱԱԿ-ում կազմակերպված աշխատանքային հանդիպման նպատակը Հայաստանի երկու բուհում` Երևանի պետական ճարտարապետաշինարարական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում իրականացվելիք ենթակառուցվածքային (ընդհանրական) փորձաքննության և ծրագրային հավատարմագրման փորձարկումների ժամանակացույցի հաստատումն էր:
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...