ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում հունիսի 29-ից հուլիսի 8-ը ճանաչողական այց տեղի ունեցավ դեպի եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ`Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարան, Բելգիայի Լյուվենի համալսարան և Գերմանիայի Կոբլենցի համալսարան: Ճանաչողական այցին մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատակիցներից:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն եվրոպացի գործընկերների աջակցությամբ պատրաստվում է Բարձրագույն
կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցությանը:
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվեց: Նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում:
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի գործընկերների աշխատանքային հանդիպում: Քննարկվեց ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշների և չափորոշիչների նախնական տարբերակը:
Ուսանող-փորձագետների բազայի համալրման շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ Ուսանողության ձայն նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի մի խումբ անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...
Մասնագիտական կրթության որակի ա ...