Նոյեմբերի 12-ին Ն. Աճեմյանի անվան Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Էրազմուս+ QA4VET «Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։
Նոյեմբերի 9-12-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահատման նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում է։
Նոյեմբերի 4-ին ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում կատարողականի առանցքային ցուցանիշների կիրառման մոտեցումները և գնահատման համապատասխան ձևաչափերը։
Նոյեմբերի 3-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականի հանձնման արարողությունը։ Համալսարանին շնորհվել է վեց տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում մեկնարկել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախնական գնահատման գործընթացը:
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...