ՈԱԱԿ-ը նոյեմբերի 16-18-ը մասնակցում էր «Կրթություն և կարիերա» միջազգային մասնագիտացված 11-րդ ցուցահանդեսին։ Սա կենտրոնի՝ նման ցուցահանդեսում ներկայանալու առաջին փորձն էր, և այն բավականին արդյունավետ էր մասնագիտական կրթության որակով հետաքրքրված ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի շահակիցների հետ շփման առումով։
ՈԱԱԿ-ում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարվում էր ՈԱԱԿ-ի՝ որակի ապահովման չափանիշների ու չափորոշիչների գործունակությունը նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում։ Մասնակցում էին քոլեջների տնօրեններ և միջազգային փորձագետ Էնտոնի Թիրելը։
Պետական հումանիտար քոլեջի տնօրեն Հ․ Հակոբջանյանը նշեց, որ որակի ապահովման ՈԱԱԿ-ի մշակումներն արդեն իսկ օգտակար են դարձել ուսումնական հաստատությունների համար, քանի որ համակարգաված ներկայացնում է որակի ապահովման տիրույթներն ու պահանջները։
Դեկտեմբերի 1-ից TEMPUS -ի շրջանակում կմեկնարկեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած և հեղինակած միջազգային երկու՝ «Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» և«Հաստատությունների ինքնագնահատման համակարգերի մշակում և ներդնում»ծրագրերը:
«Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ միջազգայնորեն:
Որակի ապահովման գործընթացների՝ ՈԱԱԿ-ի առաջարկած մոտեցումների գործունակությունը ճշտելու նպատակով կենտրոնը սկսել է փորձնական երկրորդ ծրագրի իրականացումը։ Այն ուղղված է բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների ուսումնասիրությանը՝ փորձաքննությանը։
«Որակի ապահովումը բարձրագույն ուսումնական հաստատություններում / բոլոնյան ռեֆորմներ» խորագրով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել միջազգային համաժողով։ Այն կազմակերպել է Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայությունը (DAAD)։ Տարածաշրջանի այլ երկրների շարքում համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՈԱԱԿ-ի ներկայացուցչիներ Ա.Ութմազյանը և Ի.Հովհաննիսյանը։
Համաժողովում քննարկվել են կրթական ծրագրի մակարդակում որակի ապահովմանը, կրթության որակի ներքին գնահատմանը, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակման գործիքակազմի վերաբերյալ հարցեր։
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...
Մասնագիտական կրթության որակի ա ...