ՈԱԱԿ-ը Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) հետ համագործակցությամբ փետրվարի 11-ին հայաստանյան ուսանողների համար կազմակերպեց առցանց հանդիպում Հոդված 26 ուսապարկի հիմնադիրների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հոդված 26 ուսապարկը՝ ակադեմիական շարժունությունը խթանող անվճար թվային գործիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց կրթական ու մասնագիտական զարգացման ուղիները։
Փետրվարի 12-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ «Սոցիալական հեռավորություն և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում» (էլԿԱՄՊՈՒՍ) ծրագրի մեկնարկային համաժողովը։
2024թ. մայիսի 21-23-ը Հայաստանը հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հրավիրում է մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է Հոդված 26 Ուսապարկին։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին, Zoom հարթակում։
2024-ին ՈԱԱԿ գործունեությունը ուղղված է եղել հայաստանյան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների կարողությունների միջազգային ճանաչմանը․ այս մասին փետրվարի 3-ին, «Արմենպրեսի» մամուլի սրահում ամփոփելով 2024-ի գործունեությունն, ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, ով ներկայացրեց Հիմնադրամի հիմնական ձեռքբերումներն ու ընթացիկ տարվա առաջնահերությունները։
Հետաքրքրվա՞ծ ես, թե ինչպես է ապահովվում բարձրագույն կրթու ...
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...