Մարտի 18-19-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցը Նիդեռլանդներում որպես դիտորդ մասնակցել է Մաստրիխտի (Maastricht) համալսարանում «Առողջարար սննդի ինովացիոն կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի (Health food innovation management) ծրագրային հավատարմագրման գործընթացին: ՈԱԱԿ-ի աշխատակիցը հետևել է եվրոպացի գործընկերների աշխատանքին, ուսումնասիրել որակի ապահովման նրանց չափորոշիչները և չափանիշները, համեմատել հավատարմագրման ընթացակարգերը երկու երկրներում:
Հունվարի 20-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հավատարմագրման գործընթաց իրականացրած բուհերի պրոռեկտորների հետ, որտեղ քննարկվեց շարունակական բարելավման գործողությունների ծրագիրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի (ENQA) չափորոշիչներով ՈԱԱԿ-ի փորձագիտական գնահատման զեկույցը, որն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ARQATA ծրագրի արդյունքում:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը դեկտեմբերի 12-ից 13-ը մասնակցում է Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ոլորտում որակի ապահովման կենտրոնի (ASIIN) տարեկան համաժողովին:
«Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումն ամփոփեց իր աշխատանքները:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին երեք հիմնական ուղղություններ`բուհական և մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները, ամփոփվեց փորձնական հավատարմագրման շրջափուլը:
Մասնագիտական կրթության որակի ա ...
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրո ...
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ( ...