Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հոկտեմբերի 23-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական բժշկական քոլեջում։ Նպատակն էր դիտարկել ՄՈՒՀ-ում ծավալվող որակի ապահովման գործընթացները և հավատարմագրումից ի վեր տեղի ունեցած փոփոխությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Նշենք՝ Գավառի պետական բժշկական քոլեջը 2024-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Հոկտեմբերի 15-16-ին Էրազմուս+ eCAMPUS ծրագրի շրջանակում Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) անցկացվեց փորձի փոխանակման և կարողությունների զարգացման աշխատաժողով, որի նպատակն էր նպաստել թվային կրթության համար նախատեսված որակի ներքին ապահովման համակարգի ձևավորմանն ու ամրապնդմանը։
Հոկտեմբերի 20-22-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։
Հոկտեմբերի 8-9-ին Ռումինիայի Բրաշով քաղաքում կայացավ Բոլոնիայի հետամուտ խմբի որակի ապահովման թեմատիկ ուղղության (TPG C on QA) երրորդ հանդիպումը, որի կազմակերպիչն էր Ռումինիայի որակի ապահովման և հավատարմագրման գործակալությունը (ARACIS)։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...