Փորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր:
ՀՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:
Հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի շուրջ 400 աշխատակիցներ տեսական ու գործնական հմտություններ են ձեռք բերել բուհերում որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի ներդրման վերաբերյալ:
Ավարտվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով վերապատրաստումների եռափուլ ծրագիրը:
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով:
Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական մարտահրավերներն ու միտումներն են քննարկվել միջազգային սեմինարին:
Հունիսի 12-13-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացավ «Կրթության որակի ապահովումը TEMPUS-ի գործընկեր երկրների բուհերում» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը և EACEA (The Education, Audiovisual and Culture Executive Agency):
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի պատվիրակությունը տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ հունիսի 4-5-ին մասնակցեց Մեծ Բրիտանիայի Գլոսթեր քաղաքում կայացած աշխատաժողովին` նվիրված անդրազգային կրթության ներդրման խնդիրներին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...