ՈԱԱԿ-ում կազմակերպված աշխատանքային հանդիպման նպատակը Հայաստանի երկու բուհում` Երևանի պետական ճարտարապետաշինարարական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում իրականացվելիք ենթակառուցվածքային (ընդհանրական) փորձաքննության և ծրագրային հավատարմագրման փորձարկումների ժամանակացույցի հաստատումն էր:
Օրերս ՈԱԱԿ աշխատանքային խումբը Tempus ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որակի պատասխանատուներին և պրոֆեսորադասախոսական կազմին:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ`սկսած 2011թ-ից ՈԱԱԿ-ում կվերապատրաստվեն մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի արտաքին գնահատման փորձագետները: Այդ նպատակով ՈԱԱԿ-ը համագործակցության է հրավիրում բոլոր այն մասնագետներին, ովքեր փորձառություն ունեն կրթական գործընթացների կազմակերպման, մասնագիտական կրթության համակարգում դասավանդման, առարկայական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների մշակման, մասնագիտական կրթական ծրագրերի և ուսումնական հաստատության ընդհանրական գործունեության գնահատման ոլորտներում:
ՈԱԱԿ-ի փորձնական երկրորդ ծրագրի շրջանակներում «Ուսանողական ձայն» աշխատանքային խմբի անդամները փորձագետների հետ մասնակցեցին Վանաձորի Մխիթար Գոշ համալսարան երկօրյա այցին:
ՈԱԱԿի քաղաքականության մշակման ու իրականացման վարչության պետ Ս. Կարախանյանը Նիդերլանդների Նայմեհեն քաղաքի Րադբաուդ համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Բարձրագույն կրթության բարեփոխումները հետխորհրդային երկրներում. Հայաստանի փորձը» թեմայով։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...