Փորձարկվել են ՈԱԱԿ-ի մշակած ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները, մշակվել են Հայաստանում ասպիրանտական կրթությունը կարգավորող իրավական շրջանակի բարելավման առաջարկներ, պատրաստվել է համապարփակ զեկույց մեր երկրում ասպիրանտական կրթության վերաբերյալ․ սրանք մի քանիսն են «Էրազմուս+» C3QA ծրագրի ձեռքբերումներից։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Ֆրանսիայի Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհուրդը (HCERES) համատեղ հավատարմագրում կիրականացնեն Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
Գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցները նախապատրաստվում են ինստիտուցիոնալ հավատարմագրման։
Սեպտեմբերի 18-19-ին Բաթումիի պետական համալսարանում տեղի կունենա Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների միջտարածաշրջանային համաժողովը, որի առանցքային թեման է լինելու որակի ապահովման ազդեցության բարձրացումը։
Այսօր մեկնարկել է փորձագիտական խմբերի այցը Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան և Ոստիկանության կրթահամալիր․ այս ուսումնական հաստատություններն ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...