Հավատարմագրման արդյունքում բուհերը ոչ միայն սկսել են ավելի հստակ բացահայտել իրենց խնդիրները, այլև դրանց լուծումը ներառել զարգացման ծրագրերում, իրականացնել ներքին աուդիտներ, հատկացնել ռեսուրսներ և վերանայել կրթական ծրագրերի գնահատման մոտեցումները։
Հոկտեմբերի 7-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի փորձագիտական խմբի, ՈԱԱԿ-ի տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և հավատարմագրման գործընթացի համակարգողի մասնակցությամբ:
Սեպտեմբերի 30-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի՝ CEENQA-ի առցանց հանդիպմանը։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում մեկնարկել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի նախնական գնահատման գործընթացը: Սեպտեմբերի 28-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի առաջին աշխատանքային հանդիպումը։
Սեպտեմբերի 24-ին ՈԱԱԿ-ը մասնակցել է «Որակի ապահովման առանցքային հանձնառության՝ բարելավմանը միտված իրականացման աջակցություն» (SIQA) ծրագրի շրջանակում գործող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում անդրսահմանային որակի ապահովման աշխատանքային խմբի (CBQA) չորրորդ առցանց հանդիպմանը։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...