Հոկտեմբերի 9-ին ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG-C on QA) շրջանակում կազմակերպված «Եվրոպական համալսարանների ալյանսների որակի ապահովում» թեմայով վեբինարին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական համալսարանների ալյանսների առանձնահատկություններին համապատասխան որակի ապահովման մոտեցումների մշակմանը, նախորդ TPG-C շրջափուլի արդյունքներին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություններին և ալյանսների զարգացման ընթացիկ միտումներին։ Քննարկվել են նաև ալյանսների ավելացված արժեքն ու այն հարցերը, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել դրանց արտաքին որակի ապահովման շրջանակը ձևավորելիս։
Վեբինարը նաև նախապատրաստական փուլ էր թեմատիկ խմբի հաջորդ հանդիպման համար։ Թեմատիկ խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 16–18-ին Հայաստանում։ Թեմատիկ խմբին կհյուրընկալի ՈԱԱԿ-ը՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և հարթակ ապահովելով եվրոպական գործընկերների միջև փորձի փոխանակման համար։
Հանդիպման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրոպական համալսարանների ալյանսների արտաքին գնահատման տարբեր մոտեցումներն ու գործնական սցենարները՝ անդամ երկրների և շահակիցների փորձի ու ակնկալիքների հիման վրա։