Սեպտեմբերի 10-ին կայացավ Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի (GAIN) անդամների հանդիպումը, որին նոր անդամի կարգավիճակով մասնակցեց նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Օգոստոսի 28-29-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) կազմակերպվեց բժշկական ոլորտի մասնագետների վերապատրաստում։ Նպատակն էր մասնագետներին պատրաստել՝ ներգրավվելու հինգ բժշկական քոլեջներում մեկնարկելիք ծրագրային հավատարմագրման գործընթացներում։
Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) համակարգմամբ իրականացվող Erasmus+ eCAMPUS «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի առցանց համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի բուհերում դասավանդողների թվային կարիքների գնահատման արդյունքների ամփոփմանը և դասավանդման, ուսումնառության և գնահատման համար թվային կարողությունների շրջանակի մշակմանը։
Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
ՈԱԱԿ-ի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակում շարունակվում է ուսանող-փորձագետների հերթական վերապատրաստումը։ Այս փուլում մասնակցում են բացառապես բժշկական մասնագիտությունների ուսանողներ, որոնք դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո կներգրավվեն առաջիկայում սպասվող բժշկական քոլեջների ծրագրային հավատարմագրման գործընթացներում։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...