Ուսումնական մի քանի հաստատություններում ՈԱԱԿ-ի կողմից իրականացված ու իրականացվող փորձնական ծրագրերը ցույց են տալիս, որ Հայաստանում՝ ինչպեսև այլ հետխորհրդային երկրներում, որտեղ բարձրագույն կրթության մշակույթը զգալի տարբերվում է եվրոպականից, որակի ապահովումը պետք է դիտարկվի որպես բուհերի բարեփոխմանը նպաստող գործիք: Եվրոպական կրթական տարածքին ընդառաջ մեր երկրների մասնագիտական ուսումնական հաստատություններում տեղի ունեցող բարեփոխումները՝ փոխակերպումները, հնարավոր են միայն կառավարման, ուսուցանման և ուսումնառության մակարդակներում գործելակերպի փոփոխման միջոցով: ՈԱԱԿ-ի դերն այս գործընթացնում ուղղորդումն է, մասնագիտական աջակցությունն ու խորհրդատվությունը, ոչ թե վերահսկողությունը։
Տարբեր շահակիցներից՝ ուսումնական հաստատություններից, փորձագետներից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա «Հայաստանի մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ուղենիշների, չափանիշների և չափորոշիչների» նախագիծը լրամշակվել է։
ՈԱԱԿ-ը նոյեմբերի 16-18-ը մասնակցում էր «Կրթություն և կարիերա» միջազգային մասնագիտացված 11-րդ ցուցահանդեսին։ Սա կենտրոնի՝ նման ցուցահանդեսում ներկայանալու առաջին փորձն էր, և այն բավականին արդյունավետ էր մասնագիտական կրթության որակով հետաքրքրված ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի շահակիցների հետ շփման առումով։
ՈԱԱԿ-ում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարվում էր ՈԱԱԿ-ի՝ որակի ապահովման չափանիշների ու չափորոշիչների գործունակությունը նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում։ Մասնակցում էին քոլեջների տնօրեններ և միջազգային փորձագետ Էնտոնի Թիրելը։
Պետական հումանիտար քոլեջի տնօրեն Հ․ Հակոբջանյանը նշեց, որ որակի ապահովման ՈԱԱԿ-ի մշակումներն արդեն իսկ օգտակար են դարձել ուսումնական հաստատությունների համար, քանի որ համակարգաված ներկայացնում է որակի ապահովման տիրույթներն ու պահանջները։
Դեկտեմբերի 1-ից TEMPUS -ի շրջանակում կմեկնարկեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած և հեղինակած միջազգային երկու՝ «Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» և«Հաստատությունների ինքնագնահատման համակարգերի մշակում և ներդնում»ծրագրերը:
«Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ միջազգայնորեն:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...