Սեպտեմբերի 24-ին ՈԱԱԿ-ը մասնակցել է «Որակի ապահովման առանցքային հանձնառության՝ բարելավմանը միտված իրականացման աջակցություն» (SIQA) ծրագրի շրջանակում գործող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում անդրսահմանային որակի ապահովման աշխատանքային խմբի (CBQA) չորրորդ առցանց հանդիպմանը։
Հանդիպումը կազմակերպել էր Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA)։
Հանդիպման առաջին մասում ներկայացվել են SPICE ծրագրի շրջանակում որակի ապահովման գործակալությունների քարտեզագրման արդյունքները, ինչպես նաև ROQA-TNE ծրագրի հիմնական մարտահրավերներն ու փորձը՝ անդրազգային կրթության որակի ապահովման վերաբերյալ։ Մասնակիցները քննարկել են տարբեր նախաձեռնությունների միջև առկա ընդհանրություններն ու համագործակցության հնարավոր ուղղությունները։
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր աշխատանքային խմբի մշակած երկու փաստաթղթերի նախագծերի քննարկմանը՝ «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում անդրսահմանային որակի ապահովման հիմնական նկատառումներ» և «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում անդրսահմանային որակի ապահովման վարքականոն»։ Մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ փաստաթղթերի երրորդ նախագծերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները, նախանշվել աշխատանքային խմբի հետագա քայլերը և հաջորդ հանդիպման կազմակերպման աշխատանքները։