Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երեք ՄԿԾ-ների ծրագրային հավատարմագրումը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը նոյեմբերի 2-7-ը մասնակցել է Նիդեռլանդների Թագավորություն իրականացված ուսումնաճանաչողական այցին, որը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում։
Շրջանավարտների հետագծի ուսումնասիրության միասնական մոտեցման ձևավորումը Հայաստանում հնարավորություն կտա ստանալ ամբողջական և համադրելի տվյալներ և նպաստել կրթական քաղաքականության կատարելագործմանը։
Նոյեմբերի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Շրջանավարտների հետագծի ուսումնասիրություն․ ի՞նչ է այն և ինչպե՞ս է իրականացվում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ու Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF)։
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024թ․ ընդունված օրենքի արդյունավետ կիրառման նպատակով հոկտեմբերի 28-30-ը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակում անցկացվել է փորձագիտական քննարկում, որը նվիրված էր ՄԿՈՒ ոլորտում ենթաօրենսդրական ակտերի մշակմանն ու արդիականացմանը։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...