Որո՞նք են ՀՀ ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերը, ի՞նչ մարտահրավերների ենք առնչվում և ինչպե՞ս կարող ենք բարելավել ձևավորող գնահատումը՝ մեծացնելու շրջանավարտների զբաղվածությունը և կարողությունների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին․ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) անդամ երկրների փորձագետներն այսօր ամփոփեցին մայիսի 21-23-ը տեղի ունեցած ՀՀ ՄԿՈՒ համակարգի արտաքին գործընկերային գնահատումը և բարելավման խորհրդատվություններ ներկայացրին։
Ինչպե՞ս են ուսանողները քոլեջում մասնագետ դառնում, ինչպե՞ս են գնահատման միջոցով ձևավորվում մասնագիտական կարողություններն ու հմտությունները և որքանո՞վ է գործատուն ներգրավված այդ գործընթացում. այս հարցերն են մայիսի 21-23-ը տեղի ունեցող Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումի օրակարգում:
ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Այդ նպատակի իրագործման համար ՈԱԱԿ-ը մշակել է ձևավորող գնահատման մոդել և նախաձեռնել ՀՀ ՄԿՈՒ համակարգի, մասնավորապես՝ աշխատանքին միտված ձևավորող գնահատման միջազգային գործընկերային գնահատում։
Մայիսի 6-ից 10-ը ԵՄ էրազմուս+ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում Լատվիայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ հնգօրյա վերապատրաստում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մայիսի 17-ին տեղի ունեցավ հանդիպում առաջիկայում հավատարմագրվող 5 քոլեջների փորձագիտական խմբերի հետ:
Հետաքրքրվա՞ծ ես, թե ինչպես է ապահովվում բարձրագույն կրթու ...
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...