Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Մարտի 22-ին և 23-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) կիրականացնեն սեմինարների երկրորդ շարքը` կրթության որակի ներքին ապահովման վերաբերյալ:
Սեմինարները նպատակ ունեն 8 հավատարմագրվող բուհերին նախապատրաստելու` գործընթացն իրականացնելու համար:
Օրերս «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցան մի շարք քննարկումներ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հետագա համագործակցության հաստատման նպատակով տեղի ունեցան քննարկումներ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորների` Փենսիլվանիայի պետական համալսարանից Վալթեր Մքվեյի, Բուշան Ջայառաոյի և Քոնեքտիկուտի համալսարանից Գիլիեռմո Ռիսատտիի հետ:
Մարտի 1-ից 3-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Աղվերանում իրականացրեց եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ, որով մեկնարկվեց հայաստանյան 8 խոշոր բուհերին հավատարմագրելու գործընթացը:
Մարտի 1-ից 3-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Աղվերանում անցկացրեցին եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կ ...
Ակտիվ և պրպտող ուսանո՞ղ ես, ունե՞ս գաղափարներ, թե ինչպես ...
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ( ...