Հունվարի 9-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Չարենցավանի պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի պայմանով:
Դեկտեմբերի 22-24-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 22-ին ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում իրականացրել է որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում։
Արտաքին գնահատման փորձագիտական այցից առաջ դեկտեմբերի 19-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի փորձագիտական խմբի և համակարգողի մասնակցությամբ։ Օրակարգում նախնական գնահատման արդյունքներն էին, դուրս բերված խնդիրները և այն հիմնական հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ընթացքում։
Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Էրազմուս+ eCAMPUS ծրագրի 3-րդ աշխատանքային փաթեթի (WP3) աշխատանքային խմբի առցանց աշխատաժողովը, որը նվիրված էր իրականացված աշխատանքների առաջընթացի ներկայացմանը և հետագա քայլերի քննարկմանը։ 3-րդ աշխատանքային փաթեթի պատասխանատուն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն է (ՈԱԱԿ)։
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...
Հետաքրքրվա՞ծ ես, թե ինչպես է ապահովվում բարձրագույն կրթու ...
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...