Կրթական ծրագրերի վերանայում, ուսանողների կարողությունների գնահատման նոր մոտեցումներ և որոշումների կայացում՝ տվյալների հիման վրա․ բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հոկտեմբերի 19-ին քննարկվել են հավատարմագրման արդյունքում արձանագրված փոփոխությունները։
Հոկտեմբերի 16-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի է ունեցել հանդիպում ՈԱԱԿ-ի տնօրենի, հավատարմագրման գործընթացում գտնվող երեք քոլեջների փորձագետների և համակարգողների մասնակցությամբ։
Հոկտեմբերի 13-15-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
Հոկտեմբերի 9-ին ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG-C on QA) շրջանակում կազմակերպված «Եվրոպական համալսարանների ալյանսների որակի ապահովում» թեմայով վեբինարին։
Փափուկ հմտությունների զարգացումը չի կարող սկսվել միայն աշխատավայրում․ բուհի շրջանավարտը պետք է արդեն իսկ պատրաստ լինի աշխատելու տարբեր մասնագիտական և մշակութային միջավայրերում, համագործակցելու, գնահատելու տեղեկատվությունը և կայացնելու հիմնավորված որոշումներ։ Այս ուղերձն ընդգծվեց հոկտեմբերի 7–9-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում կայացած Erasmus+ DeSIRe ծրագրի եզրափակիչ համաժողովում։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...