ՈԱԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում Ոստիկանական կրթահամալիրում տեղի ունեցան հանդիպումներ Կրթահամալիրի պետի և պետի տեղակալների հետ։ Հանդիպման սկզբում Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը ողջունեց ՈԱԱԿ մասնագետներին և կարևորեց ինչպես որակի ապահովման ներքին համակարգի աշխատանքը Կրթահամալիրում, այնպես էլ համագործակցությունը ՈԱԱԿ-ի հետ որակի ապահովման համատեքստում, որից հետո ՝ անդրադարձ անելով Կրթահամալիրի հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքներին և առկա խորհրդատվություններին, համառոտ ներկայացրեց կրթական հաստատության կողմից արված աշխատանքը, բարելավման ընթացքը, արդյունքները և սպասվելիք անելիքները։
Ապրիլի 11–14–ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հավատարմագրման գործընթացների շրջանակներում Հյուսիսային համալսարանում է։
Փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս. թ. ապրիլի 25–28-ն ընկած ժամանակահատվածում:
ՈԱԱԿ-ը, համագործակցելով ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետ, հանդիպեց Կրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի ուսանողներին։ Հանդիպման նպատակն էր կրթության ապագա մասնագետներին ծանոթացնել ՈԱԱԿ գործունեությանը և առկա աշխատանքային հնարավորություններին։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
«eCAMPUS․ Սոցիա ...
Հայաստանը Բոլոնիայի գործընթացի (2024–2027 թթ.) որակ ...
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցությ ...