Մարտի 26-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Մարտի 26-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու պետական բժշկական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Եվս 23 ուսանող համալրեց ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան. մարտի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը հանդիպում ունեցան «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացի շրջանավարտների հետ:
ՈԱԱԿ փորձագիտական բազան համալրելու և ՀՀ-ում փորձագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 21-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ ՄԿՈՒ ոլորտի փորձագետների պատրաստման դասընթաց, որին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ՝ 6 հաստատություններից:
Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 7-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՎՊՀ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Հետաքրքրվա՞ծ ես, թե ինչպես է ապահովվում բարձրագույն կրթու ...
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...