Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման հյուրերն են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, ENQA-ի կառավարման խորհրդի նորընտիր անդամ Վարդուհի Գյուլազյանը։
Հաղորդման առանցքում Վարդուհի Գյուլազյանի՝ ENQA-ի կառավարման խորհրդի անդամ ընտրվելը, այդ ընտրության նշանակությունը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի համար և որակի ապահովման եվրոպական զարգացումներում Հայաստանի դերակատարությունն են։
Հայաստանը 2019 թվականից ներկայացված է ENQA-ի կառավարման խորհրդում՝ անմիջականորեն մասնակցելով որակի ապահովման եվրոպական քաղաքականության ձևավորմանը։