Շարունակվում են ՈԱԱԿ նախաձեռնությամբ իրականացվող «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» ծրագրի շրջանակում թեմատիկ հետազոտական խմբերի հանդիպումները։ «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» նախագծի «Վերջնարդյունքների ձեռքբերում և հավաստում» թեմատիկ հետազոտական խմբի աշխատանքների շրջանակում նախատեսվում է վեբինար՝ նվիրված բուհերում վերջնարդյունքների ձեռքբերման և դրանց հավաստման գործող մոդելների և կիրառվող ձևաչափերի քննարկմանը։
Վեբինարի շրջանակում կներկայացվի Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կիրառվող վերջնարդյունքների ձեռքբերման հավաստումը ներկայացնող մոդելը և համապատասխան գործիքակազմը։
Վեբինարի ընթացքում նախատեսվում է՝
- քննարկել առկա մոտեցումները և ձևաչափերը,
- կիսվել մասնակիցների փորձով և դիտարկումներով։
Վեբինարը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 16:00, առցանց ձևաչափով (Zoom հարթակում)։
Գրանցվել վեբինարին կարող եք հետևյալ հղմամբ՝
https://us02web.zoom.us/meeting/register/40u618QXRbCc4YAv_Oc1Eg