Շարունակվում են ՈԱԱԿ նախաձեռնությամբ իրականացվող «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» ծրագրի շրջանակում թեմատիկ հետազոտական խմբերի հանդիպումները։ «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» նախագծի «Կրեդիտների բաշխման արդյունավետության գնահատում և որակի ապահովում» թեմատիկ հետազոտական խմբի աշխատանքների շրջանակում նախատեսվում է վեբինար՝ նվիրված բուհերում վերջնարդյունքների ձեռքբերման և դրանց հավաստման գործող մոդելների և կիրառվող ձևաչափերի քննարկմանը։
Վեբինարի շրջանակում կներկայացվի Հայկական բժշկական ինստիտուտի կողմից կիրառվող փորձը՝
- կրթական ծրագրերում կրեդիտների բաշխման արդյունավետության գնահատում,
- ուսանողների ծանրաբեռնվածության հաշվարկման մոտեցումների քննարկում,
- որակի ապահովման մեխանիզմների քննարկում և նախնական վերլուծություն։
Վեբինարի ընթացքում նախատեսվում է՝
- քննարկել առկա մոտեցումները և ձևաչափերը,
- կիսվել մասնակիցների փորձով և դիտարկումներով։
Վեբինարը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 16:30, առցանց ձևաչափով (Zoom հարթակում)։
Գրանցվել վեբինարին կարող եք հետևյալ հղմամբ՝
https://us02web.zoom.us/meeting/register/ri9A7eDWQoC72fBKMnRC7w ։