Շարունակվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
Մարտի 2-ին ագրարային ոլորտի դասախոսների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական առցանց աշխատաժողովը։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին իրենց ձևակերպած հետազոտական հարցերը, ստացան վերապատրաստող մասնագետներից արձագանքներ և առաջարկություններ՝ հետագա բարելավումների համար։
Հաջորդ փուլում դասախոսները կշարունակեն իրենց աշխատանքը՝ մշակելով դասի պլաններ, որոնք հիմնված կլինեն իրենց ձևակերպած հետազոտական հարցերի վրա։ Նրանք պատրաստվում են փորձարկել պլանները լսարանում՝ ուսանողների հետ, որպեսզի ստանան հստակ արդյունքներ։ Հաջորդ աշխատաժողովին նրանք կներկայացնեն լսարանում կատարված փորձարկումների արդյունքները և կրկին կստանան հետադարձ կապ դասընթացավարներից։
Այս գործընթացը թույլ կտա դասախոսներին շարունակել իրենց կարողությունների զարգացումը՝ ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ հմտություններ ձեռք բերելով, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դասավանդել իրենց մասնագիտական ոլորտներում։