Շարունակվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
Մարտի 12-ին ագրարային ոլորտի դասախոսների մասնակցությամբ տեղի ունեցավ ևս մեկ առցանց աշխատաժողով։ Հանդիպման ընթացքում դասախոսները ներկայացրին իրենց մշակած դասի պլանները, ստացան վերապատրաստող մասնագետներից արձագանքներ և առաջարկություններ՝ հետագա բարելավումների համար։
Շարունակելով իրենց աշխատանքը՝ դասախոսները մշակել են դասի պլաններ՝ հիմնված իրենց ձևակերպած հետազոտական հարցերի վրա։ Նրանք նաև փորձարկել են այդ պլանները լսարանում՝ ուսանողների հետ՝ ստանալու ավելի հստակ և չափելի արդյունքներ։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ստացան խորհրդատվություն և առաջարկություններ՝ դասի պլանների բարելավման ուղղությամբ։ Նրանց առաջարկվեց վերանայել պլանները և շարունակել դրանց փորձարկումը լսարանում՝ հետագա արդյունքների վերլուծության նպատակով։
Հաջորդ աշխատաժողովի ընթացքում դասախոսները կներկայացնեն լսարանում իրականացված փորձարկումների արդյունքները և կրկին կստանան հետադարձ կապ դասընթացավարներից։
Այս գործընթացը հնարավորություն կտա դասախոսներին զարգացնել ոչ միայն տեսական գիտելիքները, այլև գործնական հմտությունները՝ նպաստելով ուսանողների հետազոտական կարողությունների զարգացմանը և դասավանդման արդյունավետության բարձրացմանը։