Հայաստանում բուհերի և քոլեջների համար պարտադիր է ինստիտուցիոնալ հավատարմագրումը, իսկ ծրագրային հավատարմագրումը կամավոր բնույթ է կրում։ Բացառություն են բժշկական մասնագիտությունները։ Հավատարմագրման պետական կարգի համաձայն բժշկական ուսումնական հաստատությունները պարտավոր են հավատարմագրել իրենց կրթական ծրագրերը։