Մայիսի 13-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ ծրագրային հավատարմագրմանն ուղղված աշխատաժողով՝ 2026 թվականին ծրագրային հավատարմագրման գործընթաց անցնող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման առանցքում բժշկական մասնագիտական կրթական ծրագրերի արդյունավետության գնահատումն էր՝ տեսական և գործնական ուսուցման համադրման, ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորման և կլինիկական բազաների դերի տեսանկյունից։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կարևորեցին գործնական բաղադրիչի առանցքային դերը, սիմուլյացիոն և կլինիկական ուսուցման արդյունավետ համադրումը, ինչպես նաև գնահատման մեխանիզմների կատարելագործումը։ Ընդգծվեց, որ ժամանակակից բժշկական կրթությունը պահանջում է ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցում, այլև իրական մասնագիտական միջավայրում աշխատելու կարողությունների զարգացում։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տվյալահենք ինքնավերլուծության, կրթական ծրագրերի շարունակական վերանայման և որակի ապահովման գործընթացներում գործատուների ներգրավվածության կարևորությանը։