Ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերի քննարկումը․
- Հիմնադրամի 2025 թվականի տնօրենի գործունեության հաշվետվության լսում և գնահատում։
- Հիմնադրամի 2025 թվականի ֆինանսական հաշվետվության (բյուջեի կատարողական) հաստատում։
- Հիմնադրամի 2026 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի (բյուջե) հատատում։
- Հիմնադրամի 2025 թվականի գործունեության աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրություն։
- ՀՀ մասնագիտական կրթության փորձաքննության անցկացման նոր խմբագրությամբ ձեռնարկի հաստատում։
- Հավատարմագրման պետական կարգից բխող պայմանով հավատարմագրման ձևաչափերի հաստատում։