Մայիսի 29-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Տավուշի Պ․ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի պայմանով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: