Հունիսի 23-26-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը: Խմբի անդամներն են Արտաշատի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագետ – ֆինանսիստ Մարինե Գալուբյանը, ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա ֆակուլտետում դեկանի տեղակալ, ԸՄԿ ամբիոնում դասախոս Էլեն Հարությունյանը, ՀԱՊՀ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» բաժնի ուսանող Նարեկ Կարապետյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ներկայացուցիչների, գործատուների, Կառավարման խորհրդի անդամների, շրջանավարտների, ուսանողների, Ուսանողական խուհրդի անդամների, ուսումնական մասի, ամբիոնի վարիչների, դասախոսական կազմի ներկայացուցիչների, ինքնավերլուծություն կատարած խմբի, ՈԱ պատասխանատուի հետ, իրականացրել են դասալսումներ, պետական ամփոփիչ ատեստավորման քննության և ռեսուրսների դիտարկումներ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել « Հաշվողական տեխնիկա ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Սոցիալական աշխատանք», «Հաշվապահական հաշվառում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2024 թ-ին Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջին շնորհել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։