Հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Վանաձորի պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» ՄԿԾ - ին շնորհվեց պայմանական ծրագրային հավատարմագրում փորձագիտական զեկույցում նշված թերությունները մեկ տարվա ընթացքում շտկելու պայմանով։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին «Քույրական գործ» ՄԿԾ – ի վերաբերյալ փորձագիտական զեկույցը, դիտարկեցին փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, բարելավման ծրագրի իրատեսականությունը։
Նշենք, որ 2025 թվականին 5 բժշկական ուսումնական հաստատություններում մեկնարկել էր ծրագրային հավատարմագրում՝ «Քույրական գործ» ՄԿԾ-ների շրջանակներում։ Ծրագրային հավատարմագրում անցնող 5 ուսումնական հաստատություններից մեկը Վանաձորի պետական բժշկական քոլեջն էր։