Հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ռուս-Հայկական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և բուհի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: