Հոկտեմբերի 21-23-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արմավիրի արվեստի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի եվրոպական համալսարանի «Ֆինանսներ և բանկային գործ» ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը: Խմբի անդամներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Բեմական խոսքի պրոֆեսոր, ռեժիսոր, հաղորդավար Աննա Հեքեքյանը, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս Հեղինե Սարուխանյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Սամվել Մկրտչյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային բաժնի մասնագետ Տաթև Հախնազարյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում։
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, գործատուների, Կառավարման խորհրդի անդամների, բաժնի վարչների և ուս․ մասի վարիչի, դասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների, հիմնական ստորաբաժանումների պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի անդամների, որակի ապահովման պատասխանատուի հետ, իրականացվել են դասալսումներ, ռեսուրսների և ուսանողների ստեղծագործական աշխատանքների դիտարկումներ։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Երգեցողություն», «Դերասանական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը։ Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով։
Հաջորդիվ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների և փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին։