Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացման պաշտոնական միջոցառումը, որին մասնակցել է նաև ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և առաջիկա ծրագրերը՝ ուղղված Հայաստանում Էրազմուս+ ծրագրի շրջանակում մասնակցության ընդլայնմանը։
Էրազմուս+ ազգային գրասենյակը կարևոր հարթակ է կրթության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման և կարողությունների զարգացման համար։ Էրազմուս+ ծրագրերը նշանակալի դեր ունեն ՀՀ բուհերի և քոլեջների զարգացման գործընթացներում՝ աջակցելով կրթական համակարգի արդիականացմանը և միջազգային փորձի փոխանակմանը։
ՈԱԱԿ-ը կարևորում է գրասենյակի դերակատարումը՝ դիտարկելով այն որպես կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման գործընթացներին նպաստող գործիք։
Շնորհավորում ենք Էրազմուս+ ազգային գրասենյակին վերաբացման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և շարունակական համագործակցություն։