«Դեղագործություն» ՄԿԾ ծրագրային հավատարմագրման գործընթացի շրջանակներում նոյեմբերի 15-17-ին ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահահատման նպատակով Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում է:
Փորձագիտական խմբի անդամներն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ֆարմակոգնոզիայի ամբիոնի դասախոս Նաիրա Արշակյանը, «Բեռլին խեմի» ԲԸ հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ, «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի Դեղաձևերի տեխնոլոգիայի և ԴԷԿ առարկաների դասախոս Լևոն Ալեքսանյանը, Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիայի» ամբիոնի վարիչ, դասախոս, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Բիչախչյանը, Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ԳՀ կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի դոկտորանտ Մանե Թադևոսյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Տաթև Հախնազարյանը։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, բժշկական մասնագիտությունների գծով բաժնի վարիչի, կրթական ծրագրի պատասխանատուի, դասախոսական կազմի, կարիերայի ուղղորդման պատասխանատուի, պրակտիկայի վարիչի, մեթոդիստի, լաբորանտի, որակի ներքին ապահովման պատասխանատուի, «Դեղագործություն» կրթական ծրագրի ուսանողների և շրջանավարտների, գործատուների հետ։
Փորձագետներն իրականացրել են նաև դասալսումներ, ռեսուրսների և պրակտիկայի վայրերի դիտարկում։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն ըստ ծրագրային հավատարմագրման 7 չափանիշների վերլուծելով «Քույրական գործ» ՄԿԾ իրականացումը, կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով։
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող ՄԿԾ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: