Հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գորիսի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի պայմանով։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և բուհի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2018-ին Գորիսի պետական համալսարանին շնորհել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2021-ին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: