Հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովն Արարատի պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» ՄԿԾ - ն մերժելու որոշում կայացրեց։ Քոլեջը կարող է կրկին դիմել ծրագրային հավատարմագրման՝ փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունները վերացնելուց հետո։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են «Քույրական գործ» ՄԿԾ – ի վերաբերյալ փորձագիտական զեկույցը, դիտարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, բարելավման ծրագրի իրատեսականությունը։
Նշենք, որ 2025 թվականին 5 բժշկական ուսումնական հաստատություններում մեկնարկել էր ծրագրային հավատարմագրում՝ «Քույրական գործ» ՄԿԾ-ների շրջանակներում։ Ծրագրային հավատարմագրում անցնող 5 ուսումնական հաստատություններից մեկն Արարատի պետական բժշկական քոլեջն էր։