Ապրիլի 23-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում հիմնական և ասոցացված ՄԿՈՒ գործընկերների հետ։ Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում հիմնական և ասոցացված գործընկերներին ներկայացվեց Mock հավատարմագրումը՝ որպես սովորելուն միտված որակի ապահովման գործընթաց, որը աջակցում է ՄԿՈՒ հաստատություններին ամրապնդել իրենց ներքին որակի ապահովման համակարգերը։
Ներկայացման ընթացքում ընդգծվեց, որ Mock հավատարմագրումը՝
- խթանում է ինստիտուցիոնալ ուսուցումը և ձևավորում շարունակական բարելավման միջավայր,
- աջակցում է որակի ապահովման համակարգերի զարգացմանը՝ հիմնվելով կոլեկտիվ արձագանքի և ապացույցների վրա,
- նպաստում է որակի մշակույթի ձևավորմանը հաստատության ներսում:
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել ամբողջական պատկեր հաստատության՝
- ուժեղ և թույլ կողմերի,
- զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
Ծրագրի հիմնական նպատակը ՄԿՈՒ համակարգում որակի մշակույթի ամրապնդումն է և հաստատությունների ՈԱ գործընթացների բարելավում սեփական ներքին ռեսուրսների միջոցով։
Ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում են՝
- ՈԱ կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ գործընկեր քոլեջների համար,
- ՄԿՈՒ հաստատություններում SWOT վերլուծությունների իրականացում՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների շրջանակում՝ ներառելով նաև կանաչ և թվային բաղադրիչները,
- ՈԱԱԿ-ի կողմից յուրաքանչյուր հաստատությունից երկուական ներքին փորձագետների ընտրություն, որոնք կդիտարկեն իրենց քոլեջները արտաքին տեսանկյունից,
- յուրաքանչյուր հաստատությունում կեսօրյա այցերի իրականացում՝ հետագա վերլուծության և դիտարկման նպատակով,
- Այցերից հետո բարելավմանն ուղղված զեկույցների ներկայացում հաստատություններին: