«eCAMPUS․ Սոցիալական հեռավորությունը պահպանող և ներառական էլեկտրոնային համալսարանական կրթության խթանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում» Էրազմուս+ ծրագրի շրջանակում կազմակերպվում է աշխատաժողով՝ նվիրված թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ներքին ապահովման մոտեցումներին։
Աշխատաժողովը կազմակերպվում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից՝ ծրագրի համակարգող Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։
Աշխատաժողովը տեղի կունենա 2026 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14:30–17:00, առցանց ձևաչափով (Zoom հարթակում)։
Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն․
- eCAMPUS նախագծի շրջանակում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները,
- եվրոպական գործընկեր համալսարանների փորձը՝ թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ապահովման ոլորտում։
Ներկայացված փորձը կնպաստի առցանց կրթության ոլորտում կիրառվող մոտեցումների փոխանակմանը և հիմքեր կստեղծի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կիրառվող մոտեցումների բենչմարքինգի իրականացման համար։
Աշխատաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Աշխատաժողովի օրակարգը կարող եք գտնել՝ հղմամբ։
Գրանցվել աշխատաժողովին կարող եք հետևյալ հղմամբ՝
https://us02web.zoom.us/meeting/register/RavyFFrfQIehS1Yw2Lk22Q :
Գրանցվելուց հետո էլեկտրոնային հասցեներին կստանաք հանդիպմանը միանալու համար անհրաժեշտ Zoom մուտքային տվյալները։