Հոկտեմբերի 13-15-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության մրցավարական խորհրդի անդամ, Շիրակի պետական համալսարանի Սպորտի և արվեստի ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ասյա Սիմոնյանը։ Խմբի անդամներն են «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էրիկ Մարտիրոսյանը, «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի Կրթության որակի ապահովման պատասխանատու, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի հայցորդ Աշխեն Վիրաբյանը, Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների սպորտ և արվեստ մասնագիտության ուսանող Ռիմա Մանուկյանը։
Փորձագիտական այցը համակարգում է ՈԱԱԿ տնօրենի օգնական Նաիրա Հարությունյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում։
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, տնօրենի տեղակալների, ստերաբաժանումների ղեկավարների, Կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, որակի ապահովման պատասխանատուի և այլ ներքին և արտաքին շահակիցների հետ։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» կրթական ծրագրի պատասխանատուի, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը։ Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով։
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսունասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին։
Նշենք՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը 2023 թ-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։