«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի համալրման մրցույթ։
Հիմնական պարտականությունները
Իրավաբանը.
- ապահովում է ՈԱԱԿ-ի գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և գործող իրավական կարգավորումներին,
- մշակում, վերանայում և իրավական փորձաքննության է ենթարկում ՈԱԱԿ-ի պայմանագրերը, համաձայնագրերը, հուշագրերը և այլ իրավական փաստաթղթերը,
- իրավական աջակցություն է տրամադրում հավատարմագրման, մշտադիտարկման, փորձագիտական խմբերի ձևավորման և փորձագետների հետ պայմանագրային հարաբերությունների կազմակերպման գործընթացներում,
- ապահովում է միջազգային ծրագրերի, գործընկերային համաձայնագրերի, ծառայությունների մատուցման պայմանագրերի և համագործակցության փաստաթղթերի իրավական ձևակերպումն ու համապատասխանությունը,
- մասնակցում է ՈԱԱԿ-ի ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի, ուղենիշների, որոշումների նախագծերի և այլ կարգավորող փաստաթղթերի մշակմանն ու լրամշակմանը,
- հետևում է ՈԱԱԿ-ի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի փոփոխություններին և ներկայացնում անհրաժեշտ առաջարկություններ,
- տրամադրում է իրավական խորհրդատվություն ՈԱԱԿ-ի աշխատակազմին՝ ընթացիկ գործընթացների, փաստաթղթերի, պայմանագրերի և որոշումների նախագծերի վերաբերյալ,
- անհրաժեշտության դեպքում ներկայացնում է ՈԱԱԿ-ի շահերը պետական մարմինների, ուսումնական հաստատությունների, գործընկեր կազմակերպությունների և երրորդ անձանց հետ իրավահարաբերություններում,
- աջակցում է անձնական տվյալների պաշտպանության, հեղինակային իրավունքի, գնումների, աշխատանքային հարաբերությունների և ծառայությունների մատուցման հետ կապված իրավական հարցերի կարգավորմանը։
Թեկնածուին ներկայացվող պահանջները
- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, վարչական և կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն,
- պայմանագրերի, համաձայնագրերի, իրավական եզրակացությունների, գրությունների և ներքին իրավական ակտերի մշակման փորձ,
- հայերենի և անգլերենի իմացություն՝ փաստաթղթերի մշակման, վերլուծության և հաղորդակցության համար,
- իրավական ռիսկերի գնահատման, փաստաթղթերի վերլուծության և հիմնավորված իրավական առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
- համակարգչային ծրագրերի գործնական իմացություն,
- պատասխանատվություն, ճշգրտություն, գաղտնիության պահպանման կարողություն և թիմային աշխատանքի հմտություն,
- գնումների կազմակերպման կամ գնումների գործընթացների իրավական ապահովման փորձառություն՝ կդիտվի որպես լրացուցիչ առավելություն։
Դիմելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Իրավաբանի թափուր հաստիք»։
Ընտրության հաջորդ փուլ անցած թեկնածուներից անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել կրթությունը, աշխատանքային փորձը կամ մասնագիտական կարողությունները հավաստող լրացուցիչ փաստաթղթեր։
Փաստաթղթային ընտրության փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հունիսի 1-ն է։
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ
ՈԱԱԿ