Ապրիլի 28-ին ՈԱԱԿ մասնագետներն առցանց ձևաչափով մասնակցեցին ETF-ի կողմից կազմակերպված վեբինարին։ Վեբինարը նվիրված էր մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում միկրոորակավորումների որակի ապահովման հիմնախնդիրներին։
Վեբինարի ընթացքում ներկայացվեց միկրոորակավորումների էությունը, դրանց իրավական կարգավորման առանձնահատկությունները՝ տարբեր երկրների փորձի համատեքստում, ինչպես նաև դրանց դերը կրթության համակարգում և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացման գործում՝ որպես ճկուն և նպատակային մեխանիզմ։
Քննարկումների շրջանակում ընդգծվեց միկրոորակավորումների որակի ապահովման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ որակի ապահովման գործընթացները պետք է նույնքան հետևողականորեն կիրառվեն, ինչպես երկարաժամկետ կրթական ծրագրերի դեպքում։ Կարևորվեց նաև շարունակական գնահատման և բարելավման գործընթացների իրականացումը՝ գործատուների հետ համագործակցությամբ։
Մասնակցությունը նման վեբինարներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու միջազգային առաջավոր փորձին, ինչպես նաև քննարկելու միկրոորակավորումների զարգացմանն առնչվող արդի մարտահրավերներն ու հնարավորությունները։