Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում մեկնարկել է Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի նախնական գնահատման գործընթացը: Ապրիլի 1-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի առաջին աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական գնահատման իրականացման մոտեցումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել.
- արվեստի ուղղությամբ միջին մասնագիտական կրթության իրականացման առանձնահատկություններին՝ շեշտադրելով ստեղծագործական ուսուցման կազմակերպումը և գործնական բաղադրիչի դերակատարությունը,
- ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում կրթական ծրագրերի դիտարկման առանձնահատկություններին՝ ծրագրերի բովանդակության, իրականացման և ռեսուրսների կիրառման տեսանկյունից,
- արվեստի ուղղության կրթական ծրագրերում վերջնարդյունքների ձեռքբերման և դրանց հավաստման կիրառվող մոտեցումներին (ստեղծագործական աշխատանքներ, ներկայացումներ, կատարողական գնահատում և այլ ձևաչափեր)։
Հանդիպման արդյունքում նախանշվել են այն հիմնական դիտարկման ուղղությունները, որոնք հիմք են հանդիսանալու փորձագիտական խմբի հետագա աշխատանքների համար։