Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) մեկնարկել է ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացը։ Փորձագիտական խումբը, ըստ սահմանված ժամանակացույցի, արդեն երկու շաբաթ իրականացնում է նախնական գնահատում։
Նախնական գնահատման շրջանակում իրականացվել են նաև գործնական, լաբորատոր և տեսական դասերի դասալսումներ, որոնք նախնական գնահատման կարևոր բաղադրիչ են։
Դասալսումները կազմակերպվել են համալսարանի առկա և հեռակա այն կրթական ծրագրերում, որոնք ընտրվել են առավել մանրամասն ուսումնասիրության համար։
Փորձագիտական այցը նախատեսվում է իրականացնել ս.թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացը համակարգում է ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Նշենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հավատարմագրվել է 2021 թվականին՝ 4 տարի ժամկետով։