Փետրվարի 23-25-ը Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) FormA եռօրյա վերապատրաստման ծրագիրը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների համար:
Վերապատրաստման թեմատիկ առաջարկը ներկայացվել էր ՈԱԱԿ-ի կողմից, որն էլ հանդիսանում է տրամաբանական շարունակությունը 2024թ-ին ETF համագործակցող երկրների կողմից ՀՀ ՄԿՈՒ հաստատություններում ձևավորող գնահատման ուղղությամբ իրականացրած գործընեկրային գնահատման։ Վերապատրաստման հիմնական նպատակն է մեծացնել ձևավորող գնահատման բաղադրիչը ՄԿՈՒ հաստատություններում՝ ապահովելու ավելի կարողունակ մասնագետներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) Մարդկային կապիտալի զարգացման ավագ փորձագետ, նորարարական դասավանդման և ուսուցման համակարգող Օլենա Բեխը, Մարդկային կապիտալի զարգացման փորձագետ Թամար Կիտաշվիլին, ձևավորող գնահատման փորձագետ-վերապատրաստող Աննա Ալեքսանյանը:
Վերապատրաստումներին մասնակցել են ՈԱԱԿ-ի, ՄԿՈՒԶԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ինչպես նաև մի շարք քոլեջների աշխատակիցենր։ ՈԱԱԿ-ից աշխատաժողովներին ներկա են գտնվել Ինստիտուցիոնալ և ծրագարային բաժնի մասնագետներ Լիանա Ալավերդյանը և Տաթև Հախնազարյանը։
Վերապատրաստման նպատակն է Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից մշակված FormA գործիքակազմը հարմարեցնել նաև ՀՀ ՄԿՈՒ համակարգում: Այն առաջարկում է չափորոշիչների, չափանիշների և գործիքների շրջանակ, որն աջակցում է ուսուցիչներին և կրթական հաստատություններին գնահատելու իրենց ընթացիկ փորձը և մշակելու ռազմավարություններ, որոնք կօգնեն կիրառել գնահատումը որպես ուսանողների հաջողության ապահովման կարևոր գործիք:
Աշխատաժողովի նպատակն է նաև պատրաստել ապագա վերապատրաստողների, ովքեր այսօր կկարողանան ներդնել այս մեթոդներն իրենց մոդուլային ծրագրերում, գրանցել հաջողություններ և հետագայում իրենց փորձը կիսել մյուս դասավանդողների հետ՝ տարածելով լավագույն փորձը: